ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մի՞թե այս այրող խորշակին լուծում չկա

Մի՞թե այս այրող խորշակին լուծում չկա
08.09.2026 | 19:34

Մեր իրականությունը գնալով անտանելի է դառնում։ Ցավալի է, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք կարող են օգնել միմյանց և դրանով նպաստել իրենց և մեր երկրի բարգավաճմանը, սակայն, թաղված լինելով խոր բարդույթների մեջ, իրար զրկում են բարիք գործելու հնարավորությունից։ Այսպես երկիրն էլ զրկվում է իր նվիրյալներից, և բարին օր օրի պակասում է մեր հրաշք հայրենիքից, ինչի հետևանքով այն վերածվում է սոսկ տարածքի։ Կարծես մեծ խավար է պատել մեր հոգիներին և երկիրը վերածել է սև ամպեր արտադրող գործարանի։

Այսպես է նաև լեզվական դաշտում, քանզի հեռացել ենք մեր ինքնության լուսավոր արժեքներից և խոսակցությունները դարձրել ցածրորակ ճամարտակություն։ Էլ չասեմ անբովանդակ, հայհոյախառն ու ամբարտավան ճառերի մասին, որ հեղեղել են մամուլը, եթերը և բարձր ամբիոնները։

Սիրելինե՛րս, մի՞թե այս այրող խորշակին լուծում չկա: Վերջապես դո՛ւրս եկեք այս քանդող համակարգից և ձևավորեք մեր ազգային արժեքների վրա հիմնված վեհ գաղափարներ։ Քանզի այսպես միայն դուք կարող եք վեհանալ և վեհացնել։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 5892

Մեկնաբանություններ